Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:   Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը   մարզկենտրոնը 

Արագածոտն-Աշտարակ
Արարատ-Արտաշատ
Արմավիր-Արմավիր
Գեղարքունիք-Գավառ
Լոռի-Վանաձոր
Կոտայք-Հրազդան
Շիրակ-Գյումրի
Սյունիք-Կապան
Վայոց ձոր-Եղեգնաձոր
Տավուշ-Իջևան

Մետաղաձուլություն

VysokePece1

Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Տվյալ ճյուղի զարգացման նախադրյալներն են ռեսուրսների առկայությունը և ճիշտ օգտագործումը, բարենպաստ կլիման և բավականաչափ տեխնիկա: Իսկ խոչընդոտներից ամենակարևորը կլիմայի աղտոտումն է, քանի որ արդյունաբերումը հենց դրան էլ տանում է: Այդ պատճառով էլ զարգացած երկրները զբաղվում են մշակմամբ, իսկ աղքատներին խրախուսում արդյունահանումը:

Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը:

Մետաղաձուլությամբ Հայաստանում զբաղվել են դեռ 3 հազարամյակ առաջ: Հին և միջին դարերում մտածել են, որ գոյություն է ունեցել ընդամենը 7 տեսակի մետաղ՝ ոսկի, արծաթ, անագ, պղինձ, սնդիկ, կապար, երկաթ: Իսկ ներկայումս դրանց քանակը հաշվում են հարյուրներով: Մետաղաձուլության աճը այժմ դանդաղել է, քանի որ մեքենաշինության և այլ ոլորտներում թանկ մետաղների փոխարեն սկսել են օգտագործել անսահմանափակ քանակությամբ պլաստմասսայի և այլ փոխարինող նյութեր:

  • հանքաքարի հարստացումը, այսինքն` դրա մեջ պարունակվող ոչ պիտանի քարանյութի հեռացումը («փուչ ապարներ») և խտանյութի արտադրությունը,
  • խտանյութից մետաղի ձուլման բուն գործընթացը,
  • համաձուլվածքների և գլանվածքի արտադրությունը:
երկրի ընդերքից բազմատեսակ հանքաքարի արդյունահանումըshutterstock_268734875.jpg
հանքաքարի հարստացումըshutterstock_580376608.jpg
խտանյութից մետաղի ձուլման բուն գործընթացըshutterstock_69470410.jpg
համաձուլվածքների և գլանվածքի արտադրության shutterstock_523310017.jpg

Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար:

Հայաստանում կան շատ տարատեսակ մետաղական ռեսուրսներ և հանքավայրեր: Լավ է այն առումով, որ ուրիշ երկրներից ներկրելու անհրաժեշտությունը նվազում է:

Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ:

Մեծ կապ ունի արդյունաբերության հետ: Տնտեսության ճյուղերից շինարարությունը կապ ունի մետաղաձուլության հետ, քանի որ արդյունաբերումը կատարվում է շինարարության միջոցով: Նաև լայն կիրառություն ունի մեքենաշինության մեջ:

Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը:
Ես կցանկանայի, ինչպես մյուս զարգացած երկրներում լիներ մշակող ոչ թե արդյունահանող երկիր Հայաստանը։Քանի որ մենք դեռ զարգացման փուլում ենք,պետք է որքան հնարավոր է ճիշտ և արդյունավետ օգտագործել ռեսուրսները։Նաև կենտրոնանալով մետղաձուլության զարգացման վրա՝ չի կարելի մոռանալ շրջակա միջավայրը և դրա մաքրությունը:

ՀՀ տրանսպորտ

ՀՀ տրանսպորտային աշխարհագրական դիրքը բարենպաստ է տրանսպորտային տեսակներից օգտվելու համար։ Միակ բացառությունն է ծովային ուղին, որը մեր երկիրը աշխարհագրական դիրքից ելնելով չունի։ Մեր պետության տարածքը փոքր է, ուստի երկաթուղային կոմունիկացիաները ոչ միշտ են օգտակար, և նախընտրելի է ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը, որը կրկնակի էժան է և հասանելի։ Ունենք օդային կոմունիկացիոն միջոցներ, օրինակ՝ <<Զվարթնոց>> օդանավակայանը, որը տարածաշրջանի լավագույն օդանավակայաններից է։ Տվյալ տրանսպորտային միջոցների տեղաբաշխման գործոններից է աշխարհագրական դիրքը։ Կարևոր դեր ունի, նաև հարևան պետությունների հետ հարաբերությունները, քանի որ ոչ-բարեկամ երկրներին մոտ ճանապարհներ կառուցելը այդքան էլ լավ ճանապարհ չէ և անապահով է։ Երկաթուղու նշանակությունը ներքին տնտեսության մեջ միանգամից մի քանի ճյուղ կբարելավվի՝ գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն։ Երկաթուղու նշանակությունը արտաքին տնտեսության մեջ կապերը կբարելավվի այլ երկրների հետ և փոխադարձ ռեսուրսները ավելի մատչելի և արագ կներմուծվեն։

Մենքենաշինություն

Զարգացում

1979 թվականին մեքենաշինության ու մետաղամշակման բաժինը կազմել է ԽՍՀՄ արտադրական արտադրության ծավալի մոտ 27,9, հիմնական արտադրական ֆոնդերի 23,3%-ը։ Մեքենաշինությունը որպես արդյունաբերության ճյուղ ձևավորվել է 18-րդ դարում, բարձր տեմպերով զարգացել սկզբում Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներում, ապա՝ ԱՄՆ-ում։

Մեքենաշինությունը հետամնաց էր, կախման մեջ էր օտարերկրյա կապիտալից, թողարկում էր սահմանափակ տեսականիով փոքր ծավալի արտադրանք։ Այն զարգացման բարձր մակարդակի հասավ խորհրդային իշխանության հաստատումից հետո, որը պայմանավորված էր սոցիալիստական ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ կապիտալ շինարարության անընդհատ աճող պահանջներով։

Պատմություն

ՀԽՍՀ մեքենաշինությունը՝ ծանր արդյունաբերության ճյուղերի (հաստոցաշինություն, սարքաշինություն, գործիքաշինություն, էլեկտրատեխ․, ավտոմոբիլային արդյունաբերություն և այլն) համալիրը, ժողտնտեսության համար թողարկում էր հիմնական արտադրական ֆոնդերի ակտիվ մասը՝ աշխատանքի գործիքներ, սպառման առարկաներ ու պաշտպանական նշանակության արտադրանք։ Մեքենաշինության զարգացման մակարդակից կախված էր հասարակական աշխատանքի արտադրողականությունը, գիտատեխնիկական առաջընթացի արագացումը, ժողովրդի նյութական ապահովվածությունը։ Նախախորհրդային Հայաստանում, թույլ զարգացած արդյունաբերության և գյուղատնտեսության պայմաններում, մեքենաշինությունը և մետաղամշակումը խիստ ետ էին մնում տնտեսության մյուս ճյուղերից, արտադրության ծավալը փոքր էր, տեսականին՝ սահմանափակ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Երևանում գործում էին Տեր-Ավետիքովների և Գ․ Հախվերդյանների մեխանիկական գործարանները, Վ․ Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ Վ․ Հեքիմյանի մեխանիկա-փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվեց թուջաձուլական–մեխանիկական գործարանի, պղնձաձուլական-մեխանիկական, թիթեղագործական և այլ արհեստանոցներ, Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր), Դիլիջանի, Ելենովկայի (այժմ՝ Սևան), Նոր Բայագետի (այժմ՝ Գավառ) մետաղամշակման, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների, Ալավերդու և Ղափանի պղնձաձուլական գործարանների մեխանիկական արհեստանոցները։ 1913 թվականին Հայաստանի մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը կազմում էր ամբողջ արդյունաբերության արտադրանքի մոտ 1%-ը։ Մեքենաշինությունը և մետաղամշակումը Հայաստանում արագ տեմպերով սկսեցին զարգանալ խորհրդային կարգերի հաստատումից հետո, որը պայմանավորված էր սոցիալիստ, ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ ժողտնտեսության անընդհատ աճող պահանջներով։ Գործող ձեռնարկություններն ազգայնացվեցին, մասնավոր մանր արհեստանոցներն ընդգրկվեցին արդյունաբերական կոոպերացիայի մեջ, վերականգնվեցին Երևանի և Գյումրու մեխանիկական գործարանները, սկսվեց Ֆ․ է․ Զերժինսկու անվան հաստոցաշինարարական, ավտոնորոգման, Վ․ Ի․ Լենինի անվան էլեկտրամեքենաշինարարական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շինարարությունը, կառուցվեցին մետաղամշակման բազմաթիվ ձեռնարկություններ։ Արդեն 1928 թվականին հանրապետության մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը հասավ նախախորհրդային շրջանի ամենաբարձր՝ 1913 թվականի մակարդակին, իսկ 1929-1940 թվականներին աճի տեմպերը խիստ բարձրացան, եթե 1940 թվականին ընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը 1913 թվականի համեմատությամբ աճեց 8,7 անգամ, ապա այդ նույն ժամանակաշրջանում մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքն աճեց 15 անգամ։

Ներկա ժամանակ

Մեքենաշինությունը շատ քիչ դեր ունի Հայաստանի Հանարապետության տնտեսության մեջ։Սովետական տարիներին այն լավ զարգացած է եղել։

Հայսատան Լիբիա բնակչության համեմատում

Հայաստանի ընդհանուր բնակչության թիվ՝ 2.963.243
Լիբիաի ընհանուր բնակչության թիվ՝ 6․871․282
Համեմատելով Լիբիան ավելի առաջ է բնակչության թվով քան Հայաստանը։

Հայաստանի բնակչության տարեկան փոփոխություն՝ 0.19%
Լիբիաի բնկակչությայն տարեկան փոփոխությունը՝ 1․38%
Պարզ երևում է, որ Լիբիաի բնակչության թիվը ավելի առաջ է քան Հայաստանը։

Հայաստանում զուտ փոփոխությայն թիվը կազմում է` 5.512 հոգի
Լիբիաի զուտ փոփոխությայն թիվը կազմում է՝93․840 հոգի։
Լիբիան առաջ է Հայսատանից,Լիբիայում ծնելուցյան թիվը ավելի շատ է քան Հաստանում։

Հայաստանում միջին տարիքը ՝ 35 տարեկանն է
Լիբիաում միջին տարիքը՝ 29 տարեկանն է

Հայաստանում 1կմ2-ում կարող է ապրել 104 հոգի, իսկ Լիբիաում 4 հոգի։


Սեռատարիքային բուրգ


Ինչպես Լիբիաում այնպես էլ Հայաստանում 20-24 տարեկան տղաները առաջատար են, իսկ 55-59 տարեկանից սկսած աղջիկներն են առաատար։

Հայաստանին բնորոշ լանդշավտների բնութագրություն

Բնութագրել հետևյալ լանդշաֆտերը՝ կիսաանապատներ, տափաստաններ, անտառներ, մարգագետիններ։
Բնութագրել հետևյալ բաղադրիչներով՝

  • Տարածում
  • Կլիմա
  • Բուսականություն
  • Կենդադիներ
  • Հողեր

Կիսանապատներ՝

Կիսաանապատային բուսականություն, Արարատյան գոգավորության, նաև Զանգեզուրի, Մեղրիի ու Վայքի լեռնաշղթաների վրա (600-1500 մ բարձրություններում) գտնվող գրեթե բոլոր չոր, անջրդի հողատարածքները՝ ղռերը, ծածկված են կիսաանապատային բուսականությամբ։ Քարքարոտ կիսաանապատների ամենախոշոր զանգվածները Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում և այլն։ Ի տարբերություն անապատների՝ այստեղ բուսական համակեցությունում զգալի տոկոս են կազմում էֆեմեր ճիմ առաջացնող դաշտավլուկազգիները։Զոնայի կլիման ցամաքային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +22 +27 °C է։ Տարեկան տեղումների քանակը քիչ է՝ 200 — 300 մմ.։ Կենդանական և բուսական աշխարը համապատասխանում է անապատների և տափաստանների տեսակներին։ Աճում է ավազուտային բոշխ, դաշտախոտ, օշինդր, աղուտաբույսեր, թփուտներ, կոշտ ու փշոտ խոտեր։ 

Տափաստաններ՝

Գտնվում են ծովափերից հեռու, համեմատաբար ոչ մեծ տեղամասերով, հյուսիսային և հարավային լայնությունների 25 °C և 40 °C միջև։ Հանդիպում են Հյուսիսային Ամերիկայում (Կալիֆոռնիայի հովտում, Կոլորադոյի սարավանդում, Մեծ հարթավայրերի Հարավային ու Մեքսիկական բարձրավանդակի ներքին մասերում), Հարավային Ամերիկայում (Լա Պլատայի դաշտավայրի պամպաներում և Անդերի արևելյան նախալեռներում), Ավստրալիայում (մայրցամաքի Հյուսիսային և հարավարևմտյան հարթավայրերում), Կուր-Արաքսյան դաշտավայրում, Հարավային Կովկասում։Ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը 5-12 °C է, հնարավոր են հազվադեպ թեթև ցրտահարություններ։ Ամառը շոգ է։ Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը 20-25 °C է։ Հաճախակի են երաշտները։ Տարեկան տեղումները 500-600 մմ են, գետերը՝ սակավաջուր (հաճախ ցամաքում են), մակերևութային հոսքը աննշան։Կենդանական աշխարհին բնորոշ են այծքաղը, գետնասկյուռը, արջամուկը, խլուրդը, ճագարամուկը։Կան թռչունների շատ տեսակներ, վիթ և կուլա։ Եվրոպայի և Ասիայի տափաստանների շատ կենդանիներ հանդիպում են համարյա ամենուրեք։ Ավստրալիական տափաստաններում գերակշռում են պարկավորները։Բազմաթիվ տարիների ընթացքում խոտաբույսերը քայքայվելով առաջացրել են օրգանական փտանյութեր, որոնք քիչ տեղումների պատճառով մնացել են իրենց տեղում և առաջացրել են հումուսով հարուստ (8 — 12%) ու բերրի հողեր (մինչև 1 մետր խորությամբ սևահողեր)։ Որոշ շրջաններում տարածված են նաև շագանակագույն հողերը, որոնք ավելի քիչ հումուս են պարունակում։Տափաստաններին բնորոշ բուսատեսակները՝ հացազգի բազմամյա խոտաբույսերն են (փետրախոտ, սիզախոտ, շյուղախոտ, երեքնուկ, տիպչակ և այլն)։ Բնական տափաստանները պահպանվում են միայն արգելոցներում, իսկ դրանցից դուրս մշակվում են հացահատիկային (ցորեն, գարի, եգիպտացորեն) և տեխնիկական (շաքարի ճակնդեղ, արևածաղիկ) կուլտուրաներ։

Անտառներ՝

Աշխարհի բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է ծառերի կայուն աճ, ապա արդյունքում առաջանում են անտառներ։ Անտառների ձևավորվան ամենագլխավոր պայմանը տեղումների քանակությունն է։ Անտառային ֆաունան այն կենդանիների խումբն է, որոնք ապրում և բազմանում են անտառներում, սնվում այնտեղ ու պատսպարվում։ Անտառային ֆաունան կազմում է աշխարհի ամբողջ կենդանատեսակների գրեթե կեսը։ Այս կենդանիները հարմարված են անտառների պայմաններին։ Միատեսակ անտառների առավել մեծ խումբ է ներկայացնում համանուն բնական զոնաները։ Այդ բնական զոնաները տարածվում են մոտավորապես այն նույն լայնություններում, որտեղ տարածված են կլիմայական գոտիները։ Մեկ բնական զոնայում հանդես եկեղ անտառներին հաճախ անվանում են բիոմներ. սա մեկ բնակլիմայական գոտու էկոհամակարգերի ամբողջությունն է։ Գոյություն ունեն անտառային ֆորմացիաներ (կազմավորություններ), որոնք զոնաներ չեն ձևավորում (ճահճային անտառ, մանգրեր, անտառային տնկատափեր)։

Մարգագետիններ՝

Հայաստանում մարգագետինները տարածված են հիմնականում Արագածի, Գեղամա լեռնաշղթայի, Կապուտջուղի և այլ լեռնազանգվածներին ու դրանց լանջերին (ծովի մակերևույթից 2200 մ և ավելի բարձրության վրա)։ Հայաստանումում խոտհարքների մոտ 75%-ը գտնվում է ենթալպյան, ետանտառային մարգագետնատափաստանային, իսկ արոտների 90%-ը՝ ալպյան, ենթալպյան, լեռնատափաստանային, մարգագետնատափսատանային և ետանտառային գոտիներում։ Մարգագետինների միջին բերքատվությունը խոտհարքներում 15-25 ց\հա է (չոր խոտ), արոտավայրերում՝ 10-15 ց\հա։, Կան ս բազմամյա մեզոֆիլ խոտաբույսերից, որոնք աճում են ամբողջ վեգետացիայի ընթացքում (առանց ամառվա ընդմիջման, որը հատուկ է տափաստանային բույսերին)։ Բնական մարգագետիններն առաջանում են բազմամյա մեզոֆիլ խոտաբույսերի համար նպաստավոր կլիմայական և հողային պայմաններ ունեցող վայրերում՝ երկարատև ողողվող հովիտներում, բարձրլեռնային գոտում, մերձարկտիկայի և մերձանտարկտիդայի ծովափնյա շրջաններում, տափաստանային ու կիսաանապատային գոտիների լիմաններում։

Աշխատանք ինտերակտիվ քարտեզով

1․ ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 

2. ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.

LOL_2


բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: 

LOL_3

Հայաստանի աշխարհագրական դիրք

Հայաստանի աշխարհագրական դիրքի նկարագրում՝

ՀՀ գտնվում է  Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխարհամասի Հարավ-Արևմտյան Ասիա տարածաշրջանում։Նվազագույն գծային հեռավորությունը մերձակա ծովերից 145 կմ է (Սև ծով):Հայաստանից դեպի հյուսիս գտնվում է Մեծ Կովկասի լեռնաշղթան, իսկ հարավ՝ Իրանական և Արաբական անապատները, որոնք բոլորը մեծ ազդեցություն են թողնում մեր տարածքի կլիմայական պայմանների վրա:

Հայաստանի աշխարհագրական դիրքի բնութագրում՝

 Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների (Եվրոպան Կենտրոնական ու Հարավային Ասիային և Ռուսաստանը Մերձավոր Արևելքին կապող) խաչմերուկում։ Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպից ծովի ավազանին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները։

Հայաստանը գտնվում է արևմտյան (եվրոպական), արևելյան (իսլամական) և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում։Անմիջական ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները (ուղղակիորեն չի կարող օգտվել դրանց հաղորդակցության ուղիներից և բնական հարստություններից)։ Հեռու է աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից։ Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին։

5 երկիր, որոնք նման են Հայաստանին՝

Իրան-վատ հարաբերություններ ունի Իրաքի, Քուվեյթի,Աֆղանստանի, Պակիստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և արաբական երկրների հետ, լեռնային երկիր է։
Հյուսիսայնին Մակեդոնիա-լեռնային երկիր է,ունի վատ հարաբերություններ հարևան Հունաստանի, Կոսովոյի, Ալբանիայի և նույնիսկ Սերբիայի հետ,չունի էլք դեպի ծով։
Տաջիկստան-լեռնային երկիր է,չունի էլք դեպի ծով և այդքան էլ լավ հարաբերություններ չունի հարևան Աֆղանստանի, Չինաստանի, Ղրղզստանի հետ։
Լիխտեյնշտեյն-լեռնային երկիր է, չունի ելք դեպի ծով
Ղրղրստան- ունի վատ հարաբերություններ Ուզբեկիստանի հետ, լեռնային երկիր է չունի և ելք դեպի ծով։