Ազատություն

  • Ինչ է ազատությունը

Ազատության գաղափարն այն է արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։

Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Իրավունքի ասպարեզում ազատությունը Սահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»։

  • Ազատություն տեսակները
  • Ազատության հիմնական տեսակներն են։
  • Խոսքի ազատությունն այն ազատությունն է, որն ապահովում է մարդու մտքերն ազատ արտահայտելու իրավունքը թե՜ բանավոր, թե գրավոր։
  • Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը:
  • Ստեղծագործական ազատություն։ Ըստ ստեղծագործական ազատության ՝ ստեղծագործ մարդն ունի իրավունք իր ցանկությամբ ընտրել ցանկացած թեմա և նկարագրություններ։
  • Կրոնի ազատությունը մարդու ցանանկացած կրոն դավանելու կամ ընդհանրապես ոչ մի կրոն չդավանելու իրավունքն է:
  • Քաղաքական ազատությունը բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնությունից ազատ փոխհարաբերությունները։

  • Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: 
    Հայ ազգը միշտ պայքրել է։Հայ հերոսները նպատակասլաց են և գիտեն,որ հաղթելու են, չեն վախենում մահից։Նրանք իրենց կյանքը զոհաբերեցին նրա համար, որ մենք հիմա ազատ ապրենք իմանանաք թե ինչ է ազտությունը, վայելենք կյանքը,չվախենանք։Առանց իրենց մենք ոչ ոք էինք։Յուրքանչյուր հայորդու կորուստը բոլորիս ցավն է։Միշտ հիշվել են և կհիշվեն մեր հերոսները։
  • Ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր,  
Наибольший рывок: Украина поднялась в рейтинге свободы человека - новости  Украины, Политика - LIGA.net

Оставьте комментарий