Լավ է լինել հետևորդ, քան առաջնորդ

Բանավեճ

Բանավեճ, վեճ, վիճաբանություն, բանավոր քննարկում, վիճելի կամ հրատապ հարցի շուրջ երկու կողմերի տարբեր հիմնավորումների, փաստարկների, պնդումների ու ապացույցների ձևակերպում ու մտքերի հանրային, բանավոր արտահայտում։ Բանավեճը պետք է լինի նյութերի հավաքագրման և դրանց միջոցով փաստարկների ձևակերպման արդյունք[1]։ Հանրային երկխոսության այս տարատեսակի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները ոչ թե մեկը մյուսին ապացուցեն իրենց ճշմարտացիությունը, այլ` երրորդ կողմին։ Այդ պատճառով մասնակիցների կիրառած վերբալ և ոչ վերբալ միջոցները նպատակ ունեն լսարանի մոտ ձևավորել որոշակի կարծիք վիճաբանության առարկա խնդրի վերաբերյալ։

Բանավեճի էթիկետ

Բանավեճը ունի մի քանի կարևոր սկզբունք։ Ամենակարևորը բանավեճի ժամանակ, բանավիճող կողմերը պետք է տարական, նվազագույն հարգանքն ունենան միմյանց նկատմամբ։ Ամենակարևոր սկզբունքներից է նաև ճիշտ խոսելը, հստակ կարծիք հայտնելը, սակայն կարծիքը պետք է լինի հստակեցված ու փաստերով ապացուցված։ Եթե որևէ կողմ ներկայացնում է իր դիրքորոշումն կամ կարծիքը, նա պետք ունենա հստակ դիրքորոշում, այլ ոչ թե անհստակ, անվստահ ու ինչ-որ տեղ տարօրինակ կամ անիմաստ։ Դիրքորոշումը կամ կարծիքը պաշտպանելուց, բանավիճող կողմը պետք է նաև պաշտպանի այն կարծիքները, որոնց հետ նա ինչ-որ չափ համաձայն չէ։ Էթիկետի ամենակարևոր կետերից է հարգանքը, փոխըմբռնումը, անձի ու հեղինակության, իրավունքի ու խոսքի հանդեպ հարգանքը և իհարկե լսումը։ Եթե մարդիկ բանավեճի կամ քննարկման ժաանակ իրար չեն լսում, ապա այդ քննարկումը կամ բանավեճը ինքնըստինքնյան դառնում է անիմաստ, քանի որ մարդիկ իրար չեն լսում, ուստի չեն կարող առարկություններ, դիտողույթւոններ, առաջարկներ կամ որևէ խոսքեր արձանագրել։

Բանավեճի նպատակ

  • Պարզ և հասկանալի խոսքով։
  • Վստահություն ունենա. լավ մատուցելու դեպքում կարող եք ստիպել, որ ձեզ հավատա։
  • Տպավորիչ լինի. այնպես արեք, որպեսզի մասնակիցները հիշեն ձեր ասածները։

Оставьте комментарий