Սիրադեղյանական օրերի ամփոփում

Առաջադրանքներ

1․ Ծանոթացիր Վանո Սիրադեղյան գրողին։ Կարդա նաև՝  Հրանտ Մաթևոսյան «Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ»։


1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել էր ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2․ Կարդա-ծանոթացիր Վանո Սիրադեղյանի պատմվածքներին։

3․ Նախագծի ընթացքում կարդա Վանո Սիրադեղյանի առնվազն չորս պատմվածք։

4․ 7-10 նախադասությամբ վերլուծիր կարդացածդ պատմվածքները (դժվարանալու դեպքում կարող ես վերապատմել կարդացածդ՝ պատմվածքից համապատասխան մեջբերումներ անելով)։
Բուքը, երգը, երեխան

5․ Սիրադեղյանի պատմվածքներից քեզ դուր եկած որևէ հատված արտահայտիչ կարդա և ձայնանյութ պատրաստիր։

6․ Կարդա Վանո Սիրադեղյանի  «Սիրելու տարիք» պատմվածքը։

Վանո Սիրադեղյան ≪Սիրելու տարիք≫

7. Վանո Սիրադեղյանի «Պարտուսի գերին» պատմվածքը։ Կատարիր տրված առաջադրանքները։

Վանո Սիրադեղյան ≪Պարտուսի գերին≫

Վանո Սիրադեղյան ≪Սիրելու տարիք≫

Գրականություն-«Կարդում ենք Վանո Սիրադեղյան» նախագիծ

1. Ծանոթացիր Վանո Սիրադեղյան գրողին։ Կարդա նաև՝  Հրանտ Մաթևոսյան «Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ»։

2. Կարդա Վանո Սիրադեղյանի  «Սիրելու տարիք» պատմվածքը։

ա․ դո՛ւրս գրեք անհասկանալի բառերն ու բառարանի միջոցով բացատրե՛ք։
 քեն-թշնամանք,վրեժխնդրության զգացմունք մեկի նկատմամբ, ոխ

բ․ բնութագրե՛ք տղային։
Տղան նպատակսլած էր և իր նպատկաին հասելու համար չէր վախենում խոչնդոտներից։Նաև ավելացնեմ, որ նվիրված էր, պատրաստ պատերազմելու առանց թիկունք, մի մեծ ոհմակի դեմ, հանուն սիրելիի։

գ․ ո՞րն է պատմվածքի մեջ արտահայտված գաղափարը։
Գաղափարտ այն է, որ՝ մի վախեցիր փոփոխություններից, նպատակներդ իրագործելու համար հանդիպելու ես տարբեր խոչընդոտների և եթե չհանձնվես ուրեմն իրականցրել ես քո նպատակը։Երբ խոսքը քեզ թանկ մարդու մասին է, ապա անկախ ամեն ինչից պատրաստ եղիր ամեն բանի։

դ․ քո կարծիքով՝ ինչու է պատմվածքը կոչվում «Սիրելու տարիք»։
Տղան պատանի էր և այս տարիքում դեռահասները սիրահարվում են։Սերը կարող է փոխել մարդուն և ցույց տալ նրան մի ուշիշ կողմից։Եվ փոփոխությունները հանուն սիրո դա հրաշալի է, անկախ նրանից, որ սիրում ես միշտ սիրո համար պայքարելու ամենաթեժ պահը ինչ-որ տարիքում է։

Վանո Սիրադեղյան ≪Պարտուսի գերին≫

1․ Կարդա Վանո Սիրադեղյանի «Պարտուսի գերին» պատմվածքը։ Կատարիր տրված առաջադրանքները։

ա․ դո՛ւրս գրեք անհասկանալի բառերն ու բառարանի միջոցով բացատրե՛ք։
Անհասկանալի բառեր չկան

բ, բնութագրե՛ք Հենդոյին։
Հենդոն ծույլ էր, ուժեղ բայց ուներ ձեռքի շնորք և  ոսկի ձեռքեր։

գ․ քո կարծիքով՝ ո՞րն է պատմվածքի գաղափարը (5-7 նախադաությամբ ձևակերպիր ասելիքդ)։
Վանո Սիրադեղյանի ≪Պարտուսի գերին≫ պատմվածքը, մի ծույլ տղայի մասին էր, տարիներ շարունակ նա անընդհատ մնում էր նույն դասարանում, իր դասրանցիների համար նա հորեղպայր էր գալիս ոչ մի առաջընթաց չէր ունենում, բոլոր առարկաներից երկուս էր ստանում բացի աշխատանքի ուսուցման դասից։Կիսամյակի վերջում ծնողները տեսնում են տղայի գնահատականները բոլոր առարկաներից տղան 2-էր ստանում միայն աշխատանքի դասին նա 5-էր ստանում։Հենդոն պատրաստում էր փայտից նստարաններ և ստեղծագործության մեջ շեշտվում է, որ նա ոսկի ձեռքեր ունի։Մի օր ուսուցիչը կարդում էր գնահատականները և ասում է, որ Հենդոն աշխատանքի ուսուցման առարկայից երկուս է ստացել։Կարելի է շեշտեր, որ նա չէր սիրում անարդարությունը։Այդ ամենը լսելով Հենդոն զայրանում է և պատուհանից դուրս գալով գնում։

Պատմվածքի իմաստը այն էր, որ պետք չէ թերագնահատել մարդու աշխատանքը դա կոտրում է մարդուն և դա կապ չունի իր գիտելիքերի կամ լավ գնահատականների հետ։

Բուքը, երգը, երեխան

Այս պատմվածքը մի երեխայի մասին է, ով հաղթահարելով սարնմանիքը շուտ էր հասել դպրոց ։ Հարութ քեռին՝ պահակը, աշխատանքի մեջ ընկղմված լինելով և իր վրա սահմանված օրենքին ենթարկվելով, մի պահ կարծես կորցրել էր մարդկային արժեքները։ Նա տեսնելուն չտվեց տղայի խղճուկ և ցրտից կարմրած տեսքը, չընդունց նրա խնդրանքները և չբացեց դռնակը, որը այդ պահին տղայի միակ ցանկությունն էր նա անգամ համաձայն էր նստարանի տակ թաքնվեր որպեսզի Ավագը չտեսնի։Պահակը ոչ մի ձև չէր համոզվում և պատասխանեց տղային, որ նա վերադառնա տուն։Երեխան բոլոր մեթոդներով փորձում էր տաքանալ երգում էր ու թռչկոտում։

Այս իրավիճակում պահակը անմարդկային կերպով վերաբերվեց տղային և չթողեց անգամ ներս մտի, շատ անխիղճ մարդ դուրս եկավ Հենդո քեռին։Կարելի էր հասկանալ նրան որովհետև նա մտածում էր օրենքների մասին մոռանալով բարօյական ու խղճի օրենքները ավելացնեմ նա իր աշխատանքի համար շատ էր վախենում դա էլ այդ մեծ պատժառն էր։Ես ոչ մի կերպ համաձայն չեմ պահակի գործողությունից և քնադատում եմ նրան։