Ո՞վ է Մխիթար Սեբաստացին

1․ Ո՞վ է Մխիթար Սեբաստացին․ (օգտվիր համացանցից)։

  • Կարդացածդ բանավոր ներկայացրու, այնուհետև 12-15 նախադասությամբ վերապատմիր բլոգում:

Մխիթար Սեբաստացի եղել է, հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, Կոստանդնուպոլսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։
Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։

Մխիթարը Կոստանդնուպոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է դառնալ ապագա միաբանության առաջնորդը, սակայն Խաչատուրը մերժում է ։ Այնուհետև  Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։1699 թվականին Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը։Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը։ Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։

Оставьте комментарий